06 / Փետրվար / 2021 : 14-45

Ֆրանսիայի Բորդո քաղաքում պայթուն է տեղի ունեցել․ կան տուժածներ 


Ֆրանսիայի Բորդո քաղաքում գտնվող բնակելի շենքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, տեղեկացրել է ֆրանսիական Sud Ouest թերթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Պայթյունի հետրանքով  առնվազն երեք տուժած կա: Եվս երկու քաղաքացի անհետ կորել են։

Ինչպես պարզաբանել են լրատվամիջոցները, արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար, գազի արտահոսքն է եղել: Շինությունը զգալի վնաս է կրել՝ առաջացնելով փլուզման վտանգ:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության ու իրավապահ մարմի աշխատակիցները: Զոհերի մասին դեռև տեղեկություններ չկան:

Ականատեսները պատմել են, որ պայթյունի արձագանքը զգացվել է Բորդոյի կենտրոնի մոտակայքում գտնվող ամբողջ տարածքում: Որոշ խանութների ցուցափեղկերի ապակիները կոտրվել են:

Տեղի բնակիչներից մեկն իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել:

 

Դիտվել է 16452անգամ
Վերջին լուրեր