06 / Փետրվար / 2021 : 18-37
Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ թանկացել են
2020թ-ի հունվարի համեմատ 2021 թ. նույն ամսին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել: Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%. Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Հանրապետության բոլոր քաղաքներում 2021-ի հունվարին 2020 թ.–ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.6-2.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 2.3%-ով։Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։ Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% և 23.0% գնաճերը: Ամենավաճառվող ապրանքախմբերում գնաճը բավականին նկատելի է։Օրինակ՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունվարին՝ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 44.3%։ Շաքարավազը թանկացել է 40,7%-ով, ձուն՝ 26,4%-ով։ Իսկ կաթնամթերքը թանկացել է 7,7%-ով, միրգը՝ 12, բանջարեղենը՝ 9,9%-ով։Հացը ևս թանկացել է 7,9%-ով, ինչը պայմանավորված է ալյուրի՝ 12,5% գնաճով։Սխտորը թանկացել է 95,4%Խառը կանաչին՝ 53,5%Խմիչքն ու ծխախոտը՝ 6,8%Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%-ով:
Դիտվել է
16084անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020