08 / Փետրվար / 2021 : 09-37

Հռոմի պապն այս տարի առաջին անգամ ելույթ է ունեցել Վատիկանի պալատի պատուհանից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ հավատացյալներին կրկին դիմել է Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից և Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների հետ միասին ընթերցել է «Տիրոջ հրեշտակ» աղոթքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հիշեցնելով, որ վերջին անգամ սրբազան քահանայապետն ավանդական ելույթով պալատի պատուհանից հանդես էր եկել դեկտեմբերի 20-ին՝ Սուրբծննդյան տոնակատարությանն ընդառաջ:

Այսօրվա ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է փետրվարի 11-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշելու է Հիվանդների միջազգային օրը: Նա ընդգծել է, որ հիվանդներին հոգ տանելը եկեղեցու առաքելության կարևոր մասն է:

Դիտվել է 8734անգամ
Վերջին լուրեր