Մենք կորցրինք մեր հարազատներին, մեր տները, երազանքներն ու հույսերը. Սիրուշո
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Բարեւ աշխարհ
Ասես Քովիդն այս տարի հերիք չէր, իմ երկիրը Հայաստանն անցավ ավերիչ ու դաժան պատերազմի միջով: Մենք կորցրինք մեր հարազատներին, մեր տները, երազանքները, հույսերը և մնացինք՝ մեզ կոտրված զգալով:
Այսպիսով, ինչպե՞ս եք բուժվում սրտի այսպիսի ցավից և հիասթափությունից:
Ինչպե՞ս եք գտնում ոտքի կանգնելու էներգիա և շարժառիթ:
Կարծես սա այն բանն է, որը մենք պետք է միասին հաղթահարենք և բուժվենք»: