Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 15-11

«Հոգին սուրբ թող տա թեւ». Տաթեւի վանք

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Ավանդություն եւ անվան ծագումը  

Տաթևի վանք, 4րդ դար, Մեծ Հայքի թագավորության Սյունիք աշխարհի, Ծղուկք գավառ. եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական, կալվածատիրական հաստատություն։

Անվան ծագումը. երկու վարկած

Հայերեն «տա-թև» արտահայտությունից է ծագել «Տաթև» անունը։
Համաձայն առաջին վարկածի, քարագործ Վարպետը վանքի կառուցումն ավարտելուց հետո երկու տաշեղ է պահանջել ներքեւում գտնվող բանվորներից եւ ստանալով՝ համբուրել է այն ու ասել. «Հոգին սուրբ թող տա թև»։ Խոսքը դեռ չավարտած, նրա ուսերին թևեր են աճել եւ անհայտ ուղղությամբ թռչել, գնացել է վարպետը իր հրաշք թեւերով։ Որմնադիրների վրայի վանքի փայտյա սանդուխքները առանց վարպետի չեն կարողացել հանել բանվորները։ Լսելով, որ նա Պոլսում է գտնվում, որոշ ժամանակ անց մարդ են ուղարկել և խնդրել, որ վարպետը վերադառնա ու վանքի սանդուխքները հանի։ Նա հայտնել է հանելու ձեւը, սակայն չի վերադարձել։
Ահա այստեղից էլ՝ «Հոգին սուրբ թող տա թև» վարպետի արտահայտությամբ, վանքը կոչվել է Տաթև։

Երկրորդ վարկած

Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով է կոչվել։ 
Նրան այդ տարածքում տանջամահ են արել։ Ի հիշատակ՝ իր գերեզմանի վրա, 4-րդ դարում կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Տաթևի վանքից ոչ հեռու, բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները։

 

 

Ավանդություն

Տաթևի վանքը և նրա մոտ գտնվող շարժական Գավազան սյունը, Լենկ Թեմուրը իր արշավանքների ժամանակ կամեցել է հիմնահատակ կործանել եւ արմատախիլ անել։ Հրամայել է իր հրոսակներին՝ լծել զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել։ Սակայն երբ սկսել են ձգել գոմեշները՝ կտրվել է շղթան և նրանք տապալվել, գլորվել են ձորը։ Լենկ Թեմուրը, տեսնելով այդ՝ Տաթևից հեռացել է, ապա վերադառնալով՝ կարգադրել է վանքի մեջ փայտ դիզել և այրել։ Կրակը տարածվել եւ այրել է նաեւ զանգակատունը, որից հետո փչացել, խզվել է վանքի զանգերի ղողանջը։

 

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 16 / Ապրիլ / 2020 : 15-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 82612անգամ
Վերջին լուրեր