09 / Փետրվար / 2021 : 11-54

Իրանը հայտնել է, թե որ դեպքում երկիրը միջուկային զենք ձեռք կբերի

Իրանի հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին չի բացառել, որ Թեհրանը միջուկային զենք կստանա, եթե երկիրը «անկյան դեմ տան»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նա շեշտել է, որ երկրում ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, և զենքի ստեղծման համար դրա օգտագործումը հակասում է իսլամական նորմերին:

«Այնուամենայնիվ, ես կասեմ ձեզ. եթե կատվին անկյան են դեմ տալիս, նա կարող է իրեն այնպես չպահել, ինչպես կպահեր ազատության մեջ: Եթե Իրանին դրդեն այդ ուղղությամբ, ապա դա Իրանի մեղքը չի լինի: Սովորական պայմաններում Իրանը նման ծրագրեր չունի», - ասել է նախարարը IRIB TV2- ի եթերում:

Վաշինգտոնը բազմիցս անհանգստություն է հայտնել Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու կապակցությամբ, սակայն Թեհրանն այդ տեղեկությունները հերքել է:

Դիտվել է 6242անգամ
Վերջին լուրեր