Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 16-15

Վրաստանում հետաքննություն է իրականացվում ադրբեջանցի 11 և 15 տարեկան անչափահասների  նշանադրության գործով (լուսանկար)

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքրքրվել է 11 և 15 տարեկան երեխաների նշանադրությամբ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիճալա թաղամասում։ Այս մասին գրում է Грузия Онлайн կայքը:

Նշվում է, թր հնարավոր նշանադրության մասին վկայող լուսանկարները Facebook սոցիալական կայքում հրապարակել է ադրբեջանցի ակտիվիստ ու գրող Գյունել Մովլուդը՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով արձագանքել խնդրի կապակցությամբ։

«Վրաստանի հարգելի գործընկերներ, սա ի՞նչ է։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ ադրբեջանցի 11-ամյա աղջկա ու 15-ամյա տղայի նշանադրության արարողության լուսանկարներ վրացական Պոնիճալայից։ Այսինքն՝ սա Վրաստանում նորմա՞լ է։ Արդեն Թբիլիսիո՞ւմ էլ է այսպես հնարավոր։ Սա ոչ մի ժողովրդի ավանդույթ չէ։ Ադրբեջանում ևս վաղաժամ ամուսնությունները հանցագործություններ են, ինչպես և Վրաստանում։ Հուսով եմ՝ Վրաստանի համապատասխան մարմիններն այս գործն իրենց վերահսկողության տակ կվերցնեն»,- գրել է Մովլուդը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ անչափահասների հնարավոր նշանադրության վերաբերյալ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է անչափահասին ամուսնանալ ստիպելը:

 

 

Դիտվել է 18692անգամ
Վերջին լուրեր