09 / Փետրվար / 2021 : 17-57

  Covid-19-ի պատվաստանյութը մարդկանց միասեռական է դարձնում․ Իրանցի հոգևորական

Իրանցի հոգևորական Այաթոլլա Աբաս Թավրիզիան հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութը մարդկանց միասեռական է դարձնում, գրում է Daily Mail-ը։

«Մոտ մի՛ գնացեք նրանց, ովքեր COVID պատվաստանյութ են ստացել։ Նրանք միասեռական են դարձել»,- հոգևորական այդ մասին գրել Է Telegram-ում, որտեղ 210 000 հետևորդ ունի։

«Այաթոլլա Թավրիզիանը գիտության հանդեպ տգիտությունը զուգակցում է հոմոֆոբ կոչերով»,- ի պատասխան հոգևորականին հայտարարել է ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Պիտեր Թետչելը ընդգծելով, որ նման հայտարարությունները «վարկաբեկում են» ինչպես պատվաստանյութը, «այնպես էլ միասեռականներին», գրել է պարբերականը։

 

Դիտվել է 27256անգամ
Վերջին լուրեր