Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 19-14

Արցախում ակաների վրա 14 ադրբեջանցի է պայթել

Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել, նրանցից 5-ը եղել է զինվոր, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Նույն ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով 52 զինվորական և 8 քաղաքացիական անձ է վիրավորվել: 

Ադրբեջան իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել:

Դիտվել է 27905անգամ
Վերջին լուրեր