10 / Փետրվար / 2021 : 09-34

Գործարարին փորձել են կորոնավիրուսով պացիենտի թքով սպանել

Թուրքիայում ավտոսալոնի սեփականատերը եւ նրա կինը գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո այն բանից հետո, երբ աշխատողը փորձել է նրանց սպանել Covid-19-ով հիվանդից գնված թքով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Իբրահիմ Ունվերդին պնդում է, որ իր աշխատողը, որն իր մոտ երեք տարի աշխատում է, փորձել է իրեն վարակել կորոնավիրուսով այն բանից հետո, երբ նրան բռնել են գումար հափշտակելիս: Նրա խոսքով՝ նախկին աշխատակիցը իր ըմպելիքի մեջ Covid-19-ով հիվանդի թուք է լցրել է, բայց բարեբախտաբար, ինքն այն չի խմել:

«Նա Covid-19-ով հիվանդից թուք է գնել 500 թուրքական լիրայով (70 դոլար) եւ փորձել է այն խառնել իմ ընպելիքի հետ: Այդ մասին ես իմացա իմ աշխատողներից մեկից»:

Այն բանից հետո, երբ Ունվերդին ցույց է տվել աշխատակցի կողմից իրեն ուղարկված սպառնալիքները՝ հաստատելով, որ նա փորձել է սպանել իրեն կորոնավիրուսով, նա ոստիկանության պաշտպանության տակ է առնվել: «Առաջին անգամ եմ լսում սպանության նման տարօրինակ տեխնիկայի մասին: Փառք Աստծո, ես չհիվանդացա»:

Դիտվել է 23569անգամ
Վերջին լուրեր