Պուտինը հրավեր չի ստացել Մակրոնից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հրավեր չի ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից մասնակցելու Նապոլեոնի մահվան 200-րդ տարելիցի առթիվ գարնանն անցկացվելիք միջոցառումներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Որքանով գիտեմ` դեռ ոչ: Դեռ չի եղել»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը Մակրոնից հրավեր է ստացել մասնակցելու Նապոլեոնի մահվան 200-րդ տարելիցի առիթով նախատեսված հիշատակի միջոցառումներին: