Սիրուշոն զուգերգով հանդես կգա «Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ռիբակի հետ
Երգչուհի Սիրուշոն տևական դադարից հետո անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Ինստագրամի իր էջում նա հրապարակում է արել և հայտնել, որ շուտով զուգերգով կներկայանա երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ։
Բելառուսական ծագումով նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել. «Շուտով: «Եվրատեսիլի» Հայաստանի լեգենդ ներկայացուցչի հետ կներկայացնենք գեղեցիկ և զգացմունքային բալլադ: Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է, չեմ համբերում, որ ներկայացնեմ մեր զուգերգը ձեզ»:
Հավելենք, որ երեկ Սիրուշոն «Սթորի» բաժնում գրել էր, որ աշխատելու է ուժերի ներածին չափով իր երկիրը ներկայացնել աշխարհին: