Երբ Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ, ինչու՞ոչ մեկ չառարկեց. միգուցե հեղափոխական «վոժդին» դա պե՞տք էր. Մգեր Արմենիա
Երգիչ Մգեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Երեկ բավականին մեծ արձագանք ստացավ իմ քաղաքականություն մտնելու լուրը, սակայն, ոչ զարմանքով, սպասում էի, որ այդ տեղեկատվությունը կառաջացնի ոմանց մոտ ծիծաղի կամ ծաղրի առարկա:
Այդ առումով կարող եմ ասել հետևյալը,ուրախ եմ, որ հասարակության որոշ հատվածի երեսին մի փոքր ժպտ առաջացավ այս տխուր ժամանակահատվածում:
Բայց եթե լուրջ ինձ հետաքրքիր է, իսկ ինչու՞, երբ դերասան Հայկ Մարությանը հայտարարեց, որ դառնում է «Իմ քայլը» կուսակցության անդամ և առաջադրվեց ու ընտրվեց Երևան քաղաքի քաղաքապետ, այդ ժամանակ սոռոսաիշխանական և գլոբալիստական դեսանտներից ոչ մեկ չառարկեց, և ոչ էլ ընդիմացավ այդ իրադարձությանը:
Մի գուցե դուք այդ ժամանակ պատրաստ է՞իք համաձայնվել ամեն ինչին, քանզի հեղափոխական «վոժդին» դա պե՞տք էր,թե՞, մի գուցե ձեզ համար մեկ էր, որ դերասան Հայկ Մարությանը ընդանրապես կապ չուներ քաղաքականության հետ,առավել ևս Երևան քաղաքը ղեկավարելու հետ, «թե՞ ձեզ համար ամենակարևորը, որ հեղափոխական «վոժդյը»» ձեզնով «դավոլնի»լինի...
Սպառվել ե՛ք սոռոսաիշխանական գլոբալիստական դեսպաններ։
Աստծու և մի ամբողջ ազգի առջև պատասխան պիտի տաք,թե ոնց կարողացաք առևտրի առարկա դարձնել Հայրենիքը...
Ի դեպ ասեմ, որ ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում... »: