«Մենք ունենք իմունիտետ խելագարվելու դէմ». Լեռ Կամսար

Հացի հերթին Երևանի գժանոցի բժշկին հետ ծանոթացա։ Կըսէ՝ օր չկա, որ արտասահմանէն ներգաղթողներէն մէկը չբերեն գժանոց։ Նորեկները անվերջ կխելագարեն։
- Ինչո՞վ կբացատրես, բժիշկ, որ մենք այսքան տարի կապրենք այս ռեժիմին տակ, չենք խելագարեր, իսկ նորեկները գալուն պէս կհաջողեն խելագարվել, - հարցուցի իրեն։

- Քանի մը պատճառներով, - պատասխանեց բժիշկը։ Մենք ունենք իմունիտետ խելագարվելու դէմ․ ռեժիմի բռնությունները ճաշակեր ենք քիչ-քիչ, մաս առ մաս։ Մենք սրսկված ենք խելագարության դէմ։ Երկրորդ՝ մեզ մոտ բոլոր խելագարները մտան իշխող կուսակցության մէջ։
- Իսկ կուսակցությունն ի՞նչ առավելություններ կընծայէ խելագարներուն, - հարցուցի։
- Շատ մեծ։ Հոն խելագարը ազատ է զարնելու, ջարդելու, ամէն ինչ տակն ու վրա ընելու, իսկ մեզ մոտ հիվանդներուն թևերը կկապենք և կմեկուսացնենք խստիվ, - պատասխանեց բժիշկը։
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։