Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2021 : 17-39

Ծիրանի կամ ցանկացած այլ մուրաբայով ընտիր պիրոգ

Եթե որոշել եք որևէ համեղ քաղվրավենիя պատրաստել և ուրախացնել ձեր ընտանիքի անդամներին, սակայն շատ ժամանակ և մթերք չունեք, այս բաղադրատոմսը կօգնի ձեզ: Թխվածքը ստացվում է շատ ախորժելի, իսկ պատրաստման եղանակը պարզ է ու հասանելի:

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

·        ծիրանի մուրաբա

·        180գ կարագ

·        250գ շաքարավազ

·        3 ձու

·        10գ փխրեցուցիչ

·        500գ ալյուր

 

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ լցնել շաքարավազը, ավելացնել հալացրած կարագը: Լավ խառնել: Այնուհետև ավելացնել ձուն և հարել:

Ստացված զանգվածի մեջ մաղել ալյուրը և ավելացնել փխրեցուցիչը, և նորից խառնել: Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորի 2/3 մասը:

Հավասարաչափ բաշխել և կողքերը բարձր անել: Պատառաքաղով ծակծկել:

Մուրաբան լցնել խմորի վրա, հավասարեցնել:

Մնացած խմորը բարակ գրտնակել ալյուրոտ սեղանի վրա: Կտրատել բարակ շերտերի և ցանցի տեսքով դնել մուրաբայի վրա:

Տաքացնել ջեռոցը, մեջը դնել տապակը: Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 40 րոպե: Ցանկության դեպքում արդեն սառած պիրոգին շաքարի փոշի ցանել և մատուցել:

Բարի ախորժակ:

Դիտվել է 87390անգամ
Վերջին լուրեր