Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2021 : 12-18

 Ես վստահ եմ, որ այստեղ գտնվող շատերի հագուստի կեսից ավելը Թուրքիայում է արտադրված.  պատգամավոր

«Այդ հարցը, մեղմ ասած, շատ է մանիպուլացվում»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ խոսելով Հայաստան թուրքական ապրանքի ներմուծման մասին:

«Հենց այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև առևտուր կա: Ես վստահ եմ, որ այստեղ գտնվող շատերի հագուստի կեսից ավելը Թուրքիայում է արտադրված: Ինչպես են դրանք հայտնվել Հայաստանում: Շուկայական տնտեսություն է, միջպետական առևտուր է և ոչ միջպետական, անկախ նրանից ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե՝ ոչ, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, առևտուրը լինում է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարող է լինել սահմանները պաշտոնապես բացվելու դեպքում, ապա ասեմ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և Հայաստանի սահմանները ԵԱՏՄ-ի սահմաններ են: Այսինքն, Հայաստանի սահմանը հատելիս ոչ ԵԱՏՄ ապրանքը հանդիպելու է ԵԱՏՄ-ի մաքսային սահմանափակումներին:

Տնտեսական իմաստով պաշտպանական միջոցները, որոնք կան, գործելու են նաև թուրքական ապրանքների մասով: Այսինքն, սահմանի բաց կամ փակ լինելն ապրանքների տեղաշարժի վրա ազդում է այնքանով, որքանով դա ԵԱՏՄ անդամ է, թե՝ ոչ:

Այսինքն, Թուրքիայից ներմուծված ապրանքը մաքսազերծվելու է ԵԱՏՄ-ի կանոններով, իսկ այդ կանոնները ենթադրում եմ մաքսային կարգավորումներ, մաքսերը բարձր են, ԵԱՏՄ-ի շուկան ինքն իրեն պաշտպանում է»,- ասել Է նա:

Խորհրդարանական ճեպազրույցներ՝ տեսանյութ

Դիտվել է 8302անգամ
Վերջին լուրեր