Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2021 : 14-34

էկլեր

Պատրաստեք էկլերներն այս բաղադրատոմսով։ 

Բաղադրիչներ

Խմորի համար` ջուր 1 բաժակ,

աղ 1 պտղունց,

մարգարին 125 գ,

ալյուր 1 բաժակ,

ձու 6 հատ

Կրեմի համար` Կաթ 0,5 լ, ձու 2 հատ, շաքարավազ 1 բաժակ, ալյուր 2 ճաշի գդալ, օսլա 2 ճաշի գդալ, կարագ 200 գ

Գլազուրի համար` թթվասեր 2 ճաշի գդալ, շաքարավազ 0,5 բաժակ, կարագ 50 գ, կակաո 2 ճաշի գդալ։

Խմորի պատրաստման եղանակը` Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել մի պտղունց աղ, մարգարին և եռացնել: Երբ սկսի եռան ավելացնել ալյուրը և մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով եփել 5- 10 րոպե:

Կրակից վերցնել, թողնել հովանա և ավելացնել ձվերը, հատ-հատ, լավ տրորել։

Տապակի վրա յուղ քսել և ջրի մեջ թրջած գդալով լցնել տապակի վրա: Եփել ջեռոցում 180 աստիճանի տակ մոտ 40 րոպե:

Կրեմը պատրաստելու համար կաթը տաքացնել, ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և օսլան: Կաթի մեջ լցնել այդ զանգվածը և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և պնդանա:

Թողնել սառչի: Գլազուրի համար հալեցնել կարագը, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Խառնել, որ ստացվի համասեռ:

Էկլերները լցոնել կրեմով, վրան լցնել գլազուր:

Անուշ լինի։

Դիտվել է 32437անգամ
Վերջին լուրեր