13 / Փետրվար / 2021 : 09-41

ԱՄՆ վարչակազմը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի պլանները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է Գուանտանամո բազայում հատուկ բանտի ապագան վերանայելու մասին պաշտոնական ընթացակարգ:  Սպիտակ տան աղբյուրին հղում անելով՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այդ գործընթացի նպատակը քրեակատարողական օբյեկտի փակումն է:

Երկու աղբյուրների տեղեկություններով՝ օբյեկտի ճակատագիրը վերանայելու մասին պաշտոնական փաստաթուղթը կարող է ստորագրվել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում:

«Դա հստակ մեր մտադրությունն ու նպատակն է։ Մենք նախկինի պես գտնվում ենք հարցի ուսումնասիրման գործընթացում, թե դա ինչպես պետք է լինի գերատեսչությունների փոխգործակցության շրջանակներում։ Շատ գերատեսչություններ են մասնակցում այդ քայլերի քննարկմանը»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին ճեպազրույցում և հաստատել է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բազայի հատուկ բանտը փակելու ամերիկյան վարչակազմի մտադրությունը, սակայն այդ հարցը շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների հետ, գրում է Politico պարբերականը։

 

 

Դիտվել է 11182անգամ
Վերջին լուրեր