Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Փետրվար / 2021 : 12-54

 Վրաստանում կովիդ-համավարակի պատվաստումները կլինեն կամովի

Վրաստանում կովիդ-համավարակի պատվաստումների գործընթացը հայտարարվել է կամավոր և ոչ պարտադիր: Փաստին հայտարարությամբ անդրադարձլ է Վրաստանի Սուրբ Սինոդը՝ ողջունելով պատվաստումների կամավոր և ոչ պարտադիր բնույթը, փոխանցում է 1tv.ge-ն։

«Մենք այժմ համաճարակի հետ կապված այլ իրավիճակի առաջ ենք և պետք է պատրաստենք հասարակությանը: Քանի որ պետության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ բնակչության շրջանում, այդ թվում՝ եկեղեցական ծխական համայնքում, կան հարցեր և սպասելիքներ, կարծում ենք, որ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.

Ա) Ի՞նչ տեսակի պատվաստանյութեր կմտնեն երկիր: Ո՞րն է դրանց ծագումը, արտադրության տեխնոլոգիան, գործողության մեխանիզմը, տևողությունը, արդյունավետությունը: Կենսաէթիկայի նորմերը պահպանվա՞ծ են:

Բ) Մասնագետների կողմից պետք է բացատրվի, թե ո՞րն է համավարակի դեպքում անձեռնմխելիության վտանգը: Պետք է նաև բացատրվի, թե կողմնակի ազդեցությունները և բարդությունները ինչպես են ուղեկցում պատվաստումներին ինչպես կարճ, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Պատվաստանյութով առաջացած բարդությունների դեպքում ի՞նչ տեսակի օգնություն է պետությունը տրամադրելու շահառուին»,-ասված է հայտարարության տեքստի մեջ:

Դիտվել է 6992անգամ
Վերջին լուրեր