13 / Փետրվար / 2021 : 13-57

Հայտնի է Լարի Քինգի կտակի բովանդակությունը

Ամերիկյան People ամսագրի տրամադրության տակ է հայտնվել հեռուստահաղորդավար Լարի Քինգի ձեռագիր կտակը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փաստաթուղթը թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Կտակը կազմել են այն բանից երկու ամիս անց, երբ լրագրողը ամուսնալուծության հայց է ներկայացրել իր 7-րդ կնոջ՝ Շոն Սաութվիկից բաժանվելու համար: Քինգը ցանկացել է, որ իր ունեցվածքը, որը գնահատվել է 2 մլն դոլար, հավասարապես բաժանեն երեխաների՝ որդիների ՝ Էնդիի, Լարի-կրտսերի, Քենոնի և Չենսի, ինչպես նաև դստեր՝ Չայայի միջև:

Քանի որ Էնդին ու Չայան մահացել են դեռ հոր կենդանության օրոք, ժառանգությունը ստանալու են մյուս 3 որդին:

Քինգը մահացել է հունվարի 23-ին Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում՝ 88 տարեկանում: Հեռուստահաղորդավարը հայտնի է եղել իր Larry King Live շոուի շնորհիվ: Այն եթերում է եղել 1985- 2010 թթ.:

Դիտվել է 7725անգամ
Վերջին լուրեր