16 / Փետրվար / 2021 : 19-04

Հրաշք դիմակ կնճիռների դեմ 

Կաթնաշոռով դիմակ, որը կօգնի ազատվել կնճիռներից և ունենալ երիտասարդ տեսք։

Ակտիվ բաղադրիչների շնորհիվ կաթնաշոռով դիմակն ունակ է լավ տեսք հաղորդել մաշկին, դրա համար էլ այն ունենում է երիտասարդացնող արդյունք։ Մաշկն ունենում է ավելի առողջ տեսք, կնճիռները վերանում են, և դուք ունենում եք մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք։

Բաղադրիչներ՝ 1 ճաշի գդալ կաթնաշոռ, 2 ճաշի գդալ կաթ, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր։

Պատրաստումը՝ Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ կամ այլ սարքի օգնությամբ։ Մեկ շատ կարևոր պայման․ կիտրոնի հյութը պետք է լինի թարմ, որպեսզի դուք ստանաք լիարժեք արդյունք։

Ստացված զանգվածը քսեք լվացած դեմքին և թողեք 15-20 րոպե, այնուհետև լվացվեք տաք ջրով։ Արդյունքները երկար չեն սպասեցնի։

 

Դիտվել է 25718անգամ
Վերջին լուրեր