17 / Փետրվար / 2021 : 09-34

Անկարան հուժկու հարվածներ է ստանում քրդերից

 «Թուրքիան ծանր հարվածներ է ստացել Իրաքի հյուսիսային Քուրդիստան ինքնավար շրջանի Դոհուկ նահանգի Գարե բնակավայրի մոտակայքում: Ինչպես փոխանցում է «Еrmenihaber»-ը,  այդ երկրի ռազմական ուժերը փետրվարի 10-ից իրականացնում են «Արծվի մագիլ-2» ռազմական գործողությունը եւ հակաահաբեկչական գործողությունների քողի տակ ներխուժել էին Իրաքի հյուսիսային տարածքներ:

Իրաքի հյուսիսում գտնվող Գարայի շրջանում գտնվող քարանձավում 13 սպանված թուրքերի հայտնաբերումից հետո թուրքական զինուժի գործողությունների հետեւանքով եւս երեք թուրք զինվոր է սպանվել: Իրաքի հյուսիսում իր զորքերի կրած անհաջողություների համար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրեց Միացյալ Նահանգներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 94472անգամ
Վերջին լուրեր