17 / Փետրվար / 2021 : 12-33

«Ս․ Մեսրոպ Մաշտոցը՝ հայերեն, վրացերեն և աղվաներեն գրերի ստեղծողը». Զաքարիա ծ. վրդ. Բաղումյան

440 թ․ փետրվարի 17-ին՝ շաբաթ օրը (ըստ Կորյունի՝ մեհեկան ամսի 13-ին), հավերժ իր աչքերը փակեց ամենահայ Ս․ Մեսրոպ Մաշտոցը՝ հայերեն, վրացերեն և աղվաներեն գրերի ստեղծողը, հայ հայրաբանության, ինքնուրույն և թարգմանական գրականության, հայագիր դպրոցի հիմնադիրը, շարականագիրը և Հայոց Եկեղեցու Սուրբ Վարդապետը։

Երանելի՛ Վարդապետ, բարեխո՛ս եղիր ազգիդ համար Աստծո մոտ, ավելացրո՛ւ և ամրապնդի՛ր մեր մեջ հավատը, սերն ու նախանձախնդրությունը Հայրենիքի, Եկեղեցու և ազգային-բարոյական արժեքների հանդեպ՝ իրական հայրենասիրությունիցդ և աստվածսիրությունիցդ մի նշույլ պարգևելով ամեն հայի։

ԶԱՔԱՐԻԱ Ծ. ՎՐԴ. ԲԱՂՈՒՄՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 17 / Փետրվար / 2021 : 12-33
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 38482անգամ
Վերջին լուրեր