17 / Փետրվար / 2021 : 14-38

Բայդենը խոստովանել է, որ դեռ հարմարվում է բնակության նոր վայրին

Իր պաշտոնավարումից չորս շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ դեռ հարմարվում է բնակության նոր վայրին։

CNN-ի եթերում Բայդենն անկեղծորեն խոսել է Սպիտակ տան կյանքի մասին և, վկայակոչելով ԱՄՆ-ի նախկին նախագահներին, նշել է՝ այն «մի փոքր ոսկեզօծ վանդակի է նման»։

«Առավոտյան արթնանում եմ, նայում եմ Ջիլին և հարցնում. «Գրողը տանի, այս որտե՞ղ ենք»»,- կատակել է Բայդենը՝ հավելելով՝ սովոր չէ, որ իրեն ինչ-որ աշխատակիցներ սպասարկեն։

Բայդենը նաև խոստովանել է, որ «տարօրինակ է, երբ իրեն փոխանցում են իր վերարկուն»։

Դիտվել է 7749անգամ
Վերջին լուրեր