17 / Փետրվար / 2021 : 15-56

Ձյան տեղումները ծածկել են Լիբիան ու Եգիպտոսը

Չորեքշաբթի Եգիպտոսն ու Լիբիան հայտնվել են տարերքի հարվածի տակ, ձյուն է տեղացել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի շրջաններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եգիպտացի օդերեւութաբանները նախազգուշացրել էին շաբաթվա սկզբին սպասվող ջերմաստիճանի նվազման մասին՝ մինչեւ անոմալ նիշեր եւ հայտարարել էին, որ, հավանաբար, ձյուն կտեղա անգամ Կահիրեում:

Սակայն երեքշաբթի Եգիպտոսի մայրաքաղաքում թույլ անձրեւ էր տեղում, իսկ այսօր դիտվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը +8 է: Փետրվարի սկզբին քաղաքում ձմռանը ոչ հատուկ տաք եղանակ էր, ջերմաստիճանը՝ +28:

Լիբիայի արեւելքում Ջաբալ Ահդար շրջանը ծածկվել է ձյունով: Օդերեւութաբանների տվյալներով՝ ձյուն է տեղացել այս լեռնային շրջանում եւ մի քանի քաղաքներում, այդ թվում՝ բավականին խոշոր քաղաք Էլ Բայդայում: Օդերեւութաբանների տվյալներով՝ գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ զրո: Հինգշաբթիից սպասվում է եղանակի բարելավում:

Դիտվել է 13368անգամ
Վերջին լուրեր