Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2021 : 11-39

Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջին նշաններն է ցուցադրում:

«Փետրվար ամսվա առառջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին», - ասաց վարչապետը:

Նա նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով:

«Ուզում եմ հիշեցնեմ, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս Covid-ի ազդեցությունները չկային, որովհետև Հայաստանում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել։ Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամաբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները:

«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ», - ասաց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ 31,4 միլիարդ աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորտենրին:

«Աճել են և մեծածախ, և մանրածախ ոլորտները», - ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր ու սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն:

 

Դիտվել է 5057անգամ
Վերջին լուրեր