18 / Փետրվար / 2021 : 12-16

Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու համար կհատկացվի 470 մլն դրամ

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կառավարության նիստի ընթացքում հայտնել է, որ վարչապետի հանձնարարականով այցելել է Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայր: Մասնագետները սկսել են իրականացնել նոր թաղամասի հատակագծման աշխատանքները:

«Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների շինարարական աշխատանքները: Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:

Աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը: Ընդհանուր առմամբ ամբողջ ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 3 տարվա ընթացքում: Առաջին երկու փուլերի գնահատականը կկազմի մոտ 700 միլիոն դրամ:

Ներկայացվող որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Քաղաքաշինության պետական կոմիտեին հատկացնել 470 միլիոն 200 հազար դրամ Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման նպատակով»,-ասաց Ղուլարյանը:

Դիտվել է 5336անգամ
Վերջին լուրեր