19 / Փետրվար / 2021 : 09-36

«Աստանայի ձեւաչափով» Թուրքիան զիջումներ է կորզում ԱՄՆ-ից

«Քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների գործիքի:

Իրաքի հյուսիում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունների ձեւավորումն արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի համար լուջ սպառնալիք է դարձել:

Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Քրդական աշխատավորական կուսակցության ստորաբաժանումների գործողություններն ինչպես այդ տարածքներ պարբերաբար ներխուժող թուրքական զորքերի դեմ, այնպես էլ հարակից քրդաբնակ թուրքական շրջաններում:

Մի քանի օր առաջ Թուրքիան հերթական առեւտրային առաջարկը հնչեցրեց:

 

Ինչպես գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ սիրիական խնդրի «Աստանայի ձեւաչափի» Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարություն է ընդունվել, որով Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը դատապարտել են Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը:

 Ակնհայտորեն այդ հայտարարության հասցեատերը ԱՄՆ-ն է, որը վերահսկում է իրավիճակն այդ հատվածում, իսկ վերջին շրջանում նաեւ ավելացնում է իր ռազմական ներկայությունն այնտեղ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 8734անգամ
Վերջին լուրեր