Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Փետրվար / 2021 : 14-12

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով,- հայտնում է Ermenihaber-ը։

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի արտոնագրի ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում: 

Ըստ այդմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարել նույնականացման (ID) քարտերով:

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր դրա վերաբերյալ օրինագիծը, իսկ ավելի վաղ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև արձանագրություն էր ստորագրվել: 

Դիտվել է 19070անգամ
Վերջին լուրեր