Արքայազն Ջորջին փորձել են թունավորել
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Մեծ Բրիտանիայում տղամարդը 28 տարվա ազատազրկման է դատապարտվել արքայազն Ջորջին եւ թագավորական ընտանիքի այլ անդամների պաղպաղակով թունավորելու ծրագրի համար,- հաղորդում է Sky news-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 27-ամյա Սահայբ Աբուն ծրագրել է սպանությունը կորոնովաիրուսի համավարակի ընթացքում։
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Իմանալով այն մասին, որ արքայազն Ջորջը սիրում է պաղպաղակ, որը միշտ ձեռք է բերում նույն խանութից, նա ցանկանցել է թունավորել սուպերմարկետում առկա ամբողջ քաղցրավենիքը։ Իրավապահ մարմիններն այդ մասին իմացել են նրա սոցիալական ցանցերից, որոնցում նա քննարկել է թունավորման ծրագիրը։
Նախորդ տարվա հունիսի 9-ին Սախայբ Աբուն ձերբակալվել է։ Ավելի ուշ նա ընդունել է մեղքը։
 
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            