19 / Փետրվար / 2021 : 15-10

Արքայազն Ջորջին փորձել են թունավորել 

Մեծ Բրիտանիայում տղամարդը 28 տարվա ազատազրկման է դատապարտվել արքայազն Ջորջին եւ թագավորական ընտանիքի այլ անդամների պաղպաղակով թունավորելու ծրագրի համար,- հաղորդում է  Sky news-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 27-ամյա Սահայբ Աբուն ծրագրել է սպանությունը կորոնովաիրուսի համավարակի ընթացքում։

 

Իմանալով այն մասին, որ արքայազն Ջորջը սիրում է պաղպաղակ, որը միշտ ձեռք է բերում նույն խանութից, նա ցանկանցել է թունավորել սուպերմարկետում առկա ամբողջ քաղցրավենիքը։ Իրավապահ մարմիններն այդ մասին իմացել են նրա սոցիալական ցանցերից, որոնցում նա քննարկել է թունավորման ծրագիրը։

Նախորդ տարվա հունիսի 9-ին Սախայբ Աբուն ձերբակալվել է։ Ավելի ուշ նա ընդունել է մեղքը։

Դիտվել է 16921անգամ
Վերջին լուրեր