Գոհար Ավետիսյանը Հայաստանում է, այցելել է իր տատիկին` Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղ (լուսանկարներ, տեսանյութ)
Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հայաստանում է: Դիմահարդարն Ինստագարմի իր էջում հրապարակումներ է արել իր ծննդվայրից՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից:
«Սթորի» բաժնում նա նաև տեսանյութեր է տեղադրել իր տատիկի՝ Շուրայի հետ, որում ասում է. «Փոքր ժամանակ հայրս ինձ ասում էր, որ գեր եմ, իսկ տատիկս ասում էր՝ տեսքդ չի որոշում դու ով ես և ով կդառնաս: Դու գեր չես, դու յուրահատուկ ես»:
Գոհարը նաև տեսանյութեր է տեղադրել հանրակացարանից, որտեղ նրա ծնողները բնակվել են այն բանից հետո, երբ Գոհարի հայրիկի խորթ մայրը նրանց վռնդել է իրենց տնից: Գոհարը ցույց է տվել սենյակի վերանորոգումը, որն արել է իր հայրիկը:
Դիմահարդարն այցելել է նաև այն դպրոց, որտեղ սովորել են իր ծնողները, պապիկը՝ Գասպարը, ում պատվին Գոհարն անվանակոչել է իր որդուն, եղել է այդ դպրոցի տնօրենը: Գոհարը ցույց է տվել դպրոցի անմիխաթար վիճակը և խոստացել անել ամեն ինչ, որպեսզի գյուղի համար նոր դպրոց կառուցի:
Գոհարը նաև գրել է. «Հպարտանում եմ ծնողներովս, ովքեր ռիսկի են դիմել և առանց գումարի եկել են Ռուսաստան ու ամեն ինչ զրոյից սկսել: Նրանք անդադար աշխատել են և այսօր օգնում են իրենց բոլոր բարեկամներին»:
Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է տեղադրել` հայտնելով, որ տատն իրեն «տնական ձու հավաքելու» է ուղարկել։
«Տատիկի համար միևնույն է, որ դու հայտնի դիմահարդար ես։ Նա կրկին ինձ ուղարկեց տնական ձու հավաքելու, ինչպես մանկության տարիներին»,–տեսանյութին կից գրել է Ավետիսյանը։