Գյումրիի «հրեշ–տակ Անդոն» սպառնում է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք գրավեն շենքեր․ Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Գյումրիի «հրեշ–տակ Անդոն» սպառնում է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք գրավեն շենքեր:
Ստացվում է, որ մոլագար դահիճի միջոցով իշխանությունը զավթելու համար կարելի էր դռները ջարդելով գրավել Ռադիոտունը, իրականացնել հեղաշրջում և գլխատել Արցախը՝ ողբերգական ամենածանր կորուստներով ու հետևանքներով, բայց սպառնում է այն քաղաքացուն, ով ուզում է այս դավաճանների ոհմակից օր առաջ ազատվել...
Ժողովրդական իմաստությունը հուշում է՝ զգույշ սրածդ բիզը չշարժվի հակառակ ուղղությամբ...»։
Առնչվող հրապարակումը
Վազգեն Մանուկյանը թող ուրիշներին չուղարկի զոհվելու, դա իրեն մոտ լավ է ստացվում․ Քոչարյան