Ես շատ դժվար եմ չարանում մարդու վրա, և եթե առիթը կա և համոզված եմ, որ ես ճիշտ եմ չարացել, ես ադ մասին իրեն անպայման կասեմ

Ինքս ինձ հետ հաղորդաշարի հյուրն է Անահիտ Բախշյանը

«Ես շատ դժար եմ չարանում մարդու վրա, և եթե առիթը կա և համոզված եմ, որ ես ճիշտ եմ չարացել, ես ադ մասին իրեն անպայման կասեմ»։ Մանկության բույրը Անահիտ Բախշյանն այսպես է հիշում. «Մի սիրուն ծաղեկփնջի հոտավետ բույր ունի, մեծ ընտանիք՝ տատիկ, պապիկ, հորեղբայրներ բոլորս մի տան մեջ էինք ապրում»։

«Հեքիաթ որ միշտ կլսի. «Փոքրիկ իշխանը» փոքրիկ քայլերի արվեստ։ Դա շատ զորավոր շատ զորավոր է, դա հեքիաթ չի ՚ դա լուրջ կրթությունն է»։

Թանկարժեք իրերից նախընտրում է իր մոր նշանդրեքի խաչը. «Մամայիս խաչը, որ իր նշանդրեքի խաչն է, եղել ինձ նվիրվեց իմ պսակին որտեղ լինեմ ինչ վիճակում էլ լինեմ մամայիս օրհնությունը կա ինձ հետ»։

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։