24 / Հունվար / 2020 : 13-43

Դիմանկար` Հրանտ Բագրատյանի հետ

Հրանտ Բագրատյանը՝ կնոջ մասին

«Մենք ամուսնացած ենք շուրջ 30 տարի։ Գիտեմ իր մոտ ինչն է լավ  ստացվում խոհանոցում։ Նախ՝ ինքն ամեն ինչ   սիրում է ջեռոցում  սարքել։  Արդեն սովորել եմ։ Տղամարդը  էնպիսին է, որ սովորում է այդ ամենին և համարում եմ շատ  բնական։  Մենք  հիմնականում  պատրաստում ենք  հայկական ավանդական  ուտեստներ։  Դե  ինքը լավ գիտի,   այնքան է  աղ  գցում ինչքան ես եմ սիրում»,-ասում է Բագրատյանն իր կնոջ մասին։

Հրանտ Բագրատյանը՝ երեխաների մասին

Որպես  ծնող   իմ  հիմնական երազանքն այն է եղել, որ  ամեն-ինչ անեմ,  որպեսզի  վաղը    երեխան  չասի՝  ես  չէի հասկանում, դու հասկանում էիր, ինչու՞  ինձ  չէիր օգնում։ Հաջորդ օրը  պիտի նախորդից լավը լինի միշտ։ Պիտի   մի բան ավել իմանաս։

Ոգեշնչման աղբյուրը

«Իմ ոգեշնչման աղբուրը ես ինքս  եմ։  Ունեմ   ագահ   բնավորություն՝  ամեն օր  մի նոր բան անելու,  կատարելագործվելու առումով»,-  անկեղծանում է Հրանտ Բագրատյանը։

 

« Ինչպես  քաղաքականության մեջ,  այնպես էլ տանն  ու առօրյաում ինքը  նույնաձև  համառ է, բայց միևնույն  ժամանակ՝  բավականին   հոգատար ու բարի հայր է։ Ինքը երբեք  չի   սահմանափակվում  նրանով ինչ որ կա,  այսինքն՝ ինքը միշտ  գտնում է մի նոր նպատակ և ձգտում է ավելիին»,- ասում է Բագրատյանի դուտրը՝ կիսվելով հոր մասին իր տպավորություններով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 24 / Հունվար / 2020 : 13-43
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 13344անգամ
Վերջին լուրեր