22 / Հունվար / 2020 : 09-41

Բազմաթիվ ծաղկեփնջեր կան, որ չեմ նվիրել. Պարույր Սանթրոսյան

Ինքս ինձ հետ հաղորդաշարի հյուրը Պարույր Սանթրոսյանն է

Ժպիտով երեխա եմ եղել:Այստեղ արդեն ծնողներս են՝ հայրս ու մայրս, ու ես՝ իրենց գրկում:Ես իմ գերդաստանի միակ զավակն եմ ,ով չի դարձել դերասան: Մանկության գույնը… Հստակ որևէ գույն ասել չեմ կարող,վստահաբար գունավոր է եղել մանկությունս:

Տատս և պապս… Ինձ համար լավագույն ու ցավոք,անդառնալի ժամանակներն էին:Պապիս շատ չեմ հիշում, ես փոքր երեխա եմ եղել,որ մահացել է, իսկ տատիս հետ կապված շատ հուշեր կան, որը մի տեղ վերածվեց իր մասին մի պատմվածքի:

Մայրս… Եվ դաստիարակ,և ուսուցիչ,և ուղղակի մայր չի աշխատել:

Ամբողջ աշխատանքը եղել է իր երեք երեխաներին մեծացնելը:Իսկ մեծ-մեծ բաներ ասել մոր մասին,ես չեմ կարող երևի թե,որովհետև բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ասել են, եկեք խտացնենք ու ինչ-որ բան վերագրենք իմ մորը: 

Հայրս… Հայրս այն մարդն է, ու դաստիարակության արդյունքում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իմ կյանքում եղել է մարդ, որը մեծ ազդեցություն է ունեցել,բայց կոնկրետ հայրս այն տղամարդն է,ումից ես փորձել եմ օրինակ վերցնել: Հայրը՝ Պարույրի մասին… Պարույրը փոքր ժամանակ էլ շատ կազմակերպված երեխա էր՝ լսող, մտածող, սովորող, անգամ ես կասեի իր տարիքին անհամապատասխան, այդքան փոքր, բայց այդքան լուրջ, տրամաբանող, գործող, մտածող, կազմակերպող և այդպես էլ ինքը մեծացավ, լավին պետք է ասել լավ,վատին՝ վատ:Ես այդ նույն բանը ասել եմ Պարույրին: Նա հիմա այդ լոզունգով էլ շարժվում է.լավին ՝լավ,վատին՝վատ:Կեղծավորություն,միջին ճանապարհ չկա,որ քծնի, չէ, ուղղակի ճակատային, ես այդպես եմ մտածում:Իր կարծիքով՝ դա ճշմատությունն է: Շատ հարցերում ինքը ճշմարիտ է: Ես շատ ուրախ եմ,որ իմ տղան՝Պարույրը,թատրոնի դերասան չլինելով՝այդքան շատ կապված է թատրոնի հետ: Ահա այն,ինչ կարող եմ ասել իմ տղայի մասին: 

Ընտանիքս… Եվ քույրս,և եղբայրս դերասաններ են,մեկը՝թատրոնի,մեկը ավելի կինոյի և հեռուստատեսության:Շատ եմ սիրում իրենց,ես ընտանիքի ավագ զավակն եմ,և երբեմն նաև չափից դուրս փորձում եմ ինձ վրա վերցնել պատասխանատվությունը նաև նրանց պարագայում՝մոռանալով,որ իրենք էլ հասում մարդիկ են:Այնպես չի,որ ես խառնվում են իրենց կյանքին:Հիմա ինձ համար,եթե հարցնեք ինչ է սերը,ես կարող եմ ասել,որ սերը պատասխանատվություն է:

Եղբայրը՝ Պարույրի մասին… Տալիս էր ամենակարևորը՝ճիշտ խորհուրդ,որ երկրորդ խորհրդի կարիք չէիր զգում:Ասենք,գնայի պապայի հետ էլ խոսեի:Ինքը որ ասում էր,հասկանում էի,որ խելացի բան է ասում:Փոքր ժամանակ զգում էի,ավելի շատ էի զգում մեծ եղբոր ազդեցությունը նձ վրա:Պարզ օրինակ բերեմ:Մեր ֆուտբոլի թիմի ավագն էր ինքը:Եթե ինքը որոշում էր,որ ես չեմ խաղում,ուրեմն ես չպիտի խաղայի: Լաց,կոծ,ոչ մի բան չէր անցնում,մամա,պապա,չէ ու վերջ:Բայց դե ամեն ինչը թիմի համար էր անում ինքը,հետո էի ես իհարկե հասկանում:Բայց փառք աստծո,լավ էր անում,որովհետև այդ ամենի ինչից ես էլ ինչ-որ բաներ սովորեցի,որովհետև իրենից , կարծում եմ , կարելի է միայն սովորել:

Երազանքս… Երազանք վաղուց արդեն չունեմ,ավելի շուտ դրանք նպատակներ են:Որովհետև երազանքները հիմնականում չկատարվելու տատիս ասած <<խասյաթն>> ունեն:

Հայրենիքս… Ինձ համար հայրենիքը մեր դռնից դուրս նաև էն հարևանն է, և էն փողոցն է, միջավայրը, փողոցը, ծառերը,այս շենքը, իմ ուսանողները, երեխաները, ընտանիքը, բոլորը, ամեն ինչ մի հավաքական բան է.ի վերջո հայրենիքը միայն վայր չէ, որտեղ քեզ ինքնաթիռը տանում է կամ բերում է: Ափսոսանք… Որևէ բանի համար չեմ ափսոսում ու չկա այնպիսի բան,որը ես համարեմ,որ բաց եմ թողել իմ կյանքում:

Երեխաներս… Կարոտից սարսափելի բան ,երևի մեկ էլ մենությունն է: Մեծ աղջիկս՝ Էլենը, այսօր գտնվում է շատ հեռու ինձնից:Բայց գտնվում է,որովհետև փորձում է սովորել,լավ սովորել, բժշկություն սովորել և սովորում է արտերկրում: Ես հպարտ եմ իրենով,բայց ես հեռուն չեմ սիրում: Մի անգամ էլ եմ ասել, հեռուն երբեմն անվերադարձ է լինում:Ես դրանից եմ սարսափում: Եվ Էլենին նպատակին հասցնելը, և Մանեին ու Սոֆիին, նրանք ավելի փոքր են, նրանց նպատակները, խնդիրները շատ ավելի փոքր են: Կարգախոս… Արա այն,ինչ ոչ կուզես, որ քեզ անեն: Տարբեր անուններ կարելի է գտնել դրան, բայց սա է ընդամենը. մի վնասիր, բարություն արա… ՈՒսանողները՝ Պարույրի մասին… 4 տարիներների ընթացքում սովորել եմ հենց 4 տառից բաղկացած բառի բուն իմաստը,որը որ իր ամբողջական բնութագիրն է տալիս.մարդ բառը… Մենք իրենից միշտ լավ բաներ ենք տեսնում ու ցանկացած հարցով,եթե մեր մտքին ինչ-որ նոր բան է փչում,մենք հանգիստ կարողանում ենք մտնել իր մոտ,առաջարկել ու երբեք չենք մերժվում:

Պարույրը՝ գրող… Եթե ասենք մի 20 տարի հետո կամ 30,չգիտեմ,իմ գրած պատմվածքները կկարդան մարդիկ,գուցե դրանցից որևէ մեկը կլինի դասագրքում,այդ ժամանակ կարելի է ասել գրող էր այս մարդը: Չնվիրված ծաղկեփունջ… Անկեղծ խոստովանեմ՝բազմաթիվ ծաղկեփնջեր կան,որ ես չեմ նվիրել:Կարող եմ հիշել նույնիսկ քանի անգամ եմ ծաղկեփունջ նվիրել,այդքան քիչ են եղել:Երևի թե մի 4-5 անգամ իմ ամբողջ կյանքի ընթացքում:Մի տեսակ չեմ սիում ծաղիկներ նվիրել,որովհետև կյանքից կտրված,հողից պոկված այդ ծաղիկները ինձ համար դառնում են անշունչ բուտաֆորիա,որն ընդամենը 3 օր հետո պետք է չորանա:Փոխարենը ես կարող եմ իմ կնոջը նվիրել որևէ պատմվածք,որն ավելի երկար կյանք կունենա,ու ի դեպ,նվիրել եմ: Ոգեշնչման աղբյուրը… Հիմա,այս տարիքում,ասել,որ ես ունեմ լուրջ ոգեշնչման աղբյուրներ,չէ… Ես կարող եմ ասել այն մարդու անունը,ով ազդեցություն է ունեցել իմ տեսակի ձևավորման վրա,դա եղել է իմ ավագ ընկերը,արդեն երջանկահիշատակ Վահանը Հովհաննիսյան: Սիրելի գիրքը...

Մի գիրք կուզեի առանձնացնել,Վահան Հովհաննիսյանի թերևս <<Մանդիլիոնն>> է: Էսպես ասեմ, երբ որ ես կարդում էի, շատ պատահաբար հանդիպեցի նաև ինձ այդ գրքում:Մի կերպար ունի, որի անունը Պարույր Սանթրոսյան էր: Չեմ մոռանա… Չեմ մոռանա երևի թե ամենաշատը ամեն դեպքում տատիս… 3 բան,որ անդառնալի է… Ժամանակը,մարդիկ,կորցված մարդիկ,ովքեր որ տարբեր պատճառներով անդառնալի հեռացել են քո կյանքից,դու ես հեռացել,իրենք են հեռացել,չգիտեմ: 3-րդ բանը չկա ինձ համար,այդ երկուսն են՝ ժամանակն ու մարդիկ:

Սովետն ախմախ երկիր էր, Բայց մի լավ բան ուներ, Որը հիմա եմ հասկանում. Փակ տարածքներն էին: Էդպես գոնե ընկերներս չէին Կարողանում հեռանալ… Պարույր Սանթրոսյան 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2020 : 09-41
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 12842անգամ
Վերջին լուրեր