12 / Հունվար / 2023 : 10-53

Արցախից Հայաստան է տեղափոխվել եւս երեք բուժառու


Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել եւս երեք բուժառու։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր Հայաստան ենք տեղափոխել 3 բուժառու` երկու ուղեկցողների եւ մեկ բուժքրոջ հետ միասին»,–ասաց Ամատունին։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Author's cover photo
Ամսաթիվ 12 / Հունվար / 2023 : 10-53
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 7150անգամ
Վերջին լուրեր