Արցախյան վերջին պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղել
Ադրբեջանի բնակիչ Ֆարման Հասանովը, որն Արցախում վերջին պատերազմի մասնակից էր, ինքնասպան է եղել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram ալիքը։
Նշվում է, որ Դաշքեսանի շրջանի բնակիչը կախվել է սեփական տանը։
Հայտնի է, որ տղամարդն ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հասանովը հարազատներին թողել է երկտող, որում գրել է, որ սիրում է նրանց և ներողություն է խնդրում։
Աղբյուրի համաձայն՝ տղամարդը կամավոր է մեկնել ռազմաճակատ, նրան զորացրել են անցյալ տարվա դեկտեմբերին։
Դատելով «պարգևներից»՝ նա մասնակցել է Վարանդայի (Ֆիզուլի) և Մարտունու մարտերին։
Նշենք, որ Ադրբեջանում սա արցախյան պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանության առաջին դեպքը չէ։ Հունվարի սկզբին ինքնասպանություն է գործել պատերազմի մասնակից Վյուսալ Մուսաևը։