Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2021 : 17-34

Իտալիայում երկու հարյուր դագաղ  հայտնվել է ջրում

Իտալական Գենուիի արվարձաններից մեկի՝ Կամոլայի գերեզմանատան մի մասը ծովն Է իջել սողանքի պատճառով: Այդ մասին հաղորդել Է հրշեջ պահպանության ծառայությունը. տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ծովն Է ընկել երկու հարյուրից ավելի դագաղ՝ հանգուցյալներով,- փոխանցում է  ՌԻԱ Նովոստին:


Բարձունքի անկումը ջրի մակերեույթի եւ ժայռի եզրամասի միջեւ, դատելով հրշեջների լուսանկարներից, կարելի Է գնահատել մի քանի տասնյակ մետր: Փլուզումը, ինչպես նշվում Է, կարող Է պայմանավորված լինել հողի Էրոզիայով, որը վերջին տարիներին խորացրել են սաստիկ հորդացող ալիքները:

Ինչպես հաղորդել Է la Stampa թերթը, սողանքի ժամանակ հաջողվել Է փրկել մի խումբ աշխատողների, որոնք գտնվում Էին գերեզմանատանը: Հողազանգվածների տեղաշարժերից տուժել Է երկու կապելլա: Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին օրվա երկրորդ կեսին:

Այդ վայր են այցելել հրշեջներ, ոստիկաններ եւ առափնյա պահպանության աշխատակիցներ: Նրանք տեղադրել են ընդջրյա փակոցներ, որպեսզի դագաղները չհեռանան ափից, եւ ձեռնամուխ են եղել դրանց բարձրացմանը գերեզմանատան տարածք։

Դիտվել է 12623անգամ
Վերջին լուրեր