17 / Ապրիլ / 2020 : 12-39

Մանրամասներ Էրեբունի համայնքում կատարված սպանությունից․ ում են կասկածում սպանության մեջ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  ապրիլի 16-ին ժ.16.40-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալինա անունով մի կին և հայտնել, որ ինքը եկել է տուն և նկատել, որ իր հայրը տանը ծեծի ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է։ Վերջինս հայտնել է, որ սպանության մեջ կասկածում է տեգորը։

Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են տղամարդու դին՝ քթի կոտրվածքով և գանգուղեղային վնասվածքներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 4416անգամ
Վերջին լուրեր