24 / Փետրվար / 2021 : 09-47

Էտնա հրաբուխը մեկ շաբաթում չորրորդ անգամ է ժայթքել (տեսանյութ)

Իտալիայի Սիցիլիա կղզում մեկ շաբաթվա մեջ չորրորդ անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը։ Այդ մասին հայտնում է ТСН-ը։

Մոխրի ամպերը բարձրացել են մի քանի կիլոմետր։ Տեղական իշխանությունների կարծիքով ՝ հրաբուխն այժմ չի սպառնում հարևան բնակավայրերին և ավիահաղորդակցությանը:

Հարյուրավոր զբոսաշրջիկներ, չնայած կարանտինային սահմանափակումներին, փորձում են հասնել Սիցիլիա ՝ հիանալու ժայթքմամբ։

Փրկարարները զբոսաշրջիկներին կոչ են անում հրաբխին շատ չմոտենալ:

Դիտվել է 7179անգամ
Վերջին լուրեր