24 / Փետրվար / 2021 : 11-12

 Բռնաբարության մեղադրանքով հետաքննություն է սկսվել Ժերար Դեպարդիեի դեմ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները սեռական ոտնձգության և բռնաբարության մեղադրանքով պաշտոնական հետաքննություն են սկսել դերասան Ժերար Դեպարդիեի դեմ:

Երիտասարդ դերասանուհին, որի անունը չի հիշատակվում, դեռևս 2018-ի օգոստոսին դերասանի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն, սակայն հետաքննությունը դադարեցվել էր 2019-ի հունիսին՝ «ապացույցների բացակայության պատճառով»։

Օրերս AFP գործակալությանը հայտնի է դարձել, որ հետաքննությունը վերսկսվել է։

 

72-ամյա Դեպարդիեն մեղադրվում է 2018 թվականի օգոստոսին դերասանուհուն բռնաբարելու համար։ Նշվում է՝ դերասանը նրան դասավանդել է թատերական դպրոցում։

Նշվում է, որ 2018-ին Դեպարդիեի իրավաբանը հայտարարել էր, որ դերասանը ճանաչում է աղջկան, սակայն կտրականապես հերքում է մեղադրանքները։

 

Դիտվել է 8668անգամ
Վերջին լուրեր