24 / Փետրվար / 2021 : 15-29

Վրաստանը բացեց օդային սահմանը ՀՀ-ի հետ

Վրաստանը սահմանը բացեց ՀՀ-ի ու այլ հարևանների համար տարածաշրջանում: Կբացվեն օդային ճանապարհները Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի համար: Ցամաքային ճանապարհները դեռևս փակ են:

Այս մասին որոշում կայացրել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը:

Ինչ վերաբերում է պահանջներին, մարտի մեկից օդային սահմանով անցնել թույլատրելի կլինի PCR բացասական թեստ ներկայացնելու դեպքում:

Դիտվել է 8530անգամ
Վերջին լուրեր