17 / Ապրիլ / 2020 : 14-26

Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի

Այսօր Ազգային Ժողովի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել խորհրդի անդամ Մարտին Գալստյանը։

Նրան առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այլ խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ չկա։ Նշենք, որ  Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 12 ֊ին: Մինչ այդ նոր նախագահը պետք է ընտրված լինի։

Դիտվել է 3817անգամ
Վերջին լուրեր