Թուրքիան իր կարծիքն է հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ

Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որպես հեղաշրջման փորձ է գանահատում եւ խստորեն դատապարտում է այն, հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որտեղ էլ որ աշխարհում հեղաշրջում լինի, մենք դատապարտում ենք այն: Մենք խստորեն դատապարտում ենք նաեւ այս փորձը (Հայաստանում):
Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը. դա նորմալ է: Անընդունելի է ոչ միայն կառավարության տապալումը բանակի օգնությամբ, այլ նույնիսկ` դրա կոչը»,- ասել է Չավուշօղլուն` ելույթ ունենալով Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով: