Նիկոլին օգնության են հասել Թուրքիայից. Գեղամ Մանուկյան

Բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը ովքեր են դատապարտել․ առաջին դատապարտողը եղել է Նիկոլ Փաշինյանը, իսկ քիչ առաջ եւս մեկ դատապարտող է հայտնվել։ Իրենց Նիկոլին օգնության են հասել Թուրքիայից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Թուրքիայի ԱԳ նախարարը հանդես է գալիս Հայաստանում եւ ամբողջ աշխարհում իշխանության բռնի զավթման փորձի դեմ: Նիկոլ, քո թիկունքն ամուր է, քո թիկունքին կանգնած է Թուրքիան»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
առնչվող հրապարակումը
Թուրքիան իր կարծիքն է հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ