17 / Ապրիլ / 2020 : 16-02

Սպանություն՝ Գեղարքունիքի մարզում. Porsche Cayenne-ում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի
 

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ ապրիլի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։

 
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազները։

Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Գեղարքունիքի մարզի ոստիկանները տաք հետքերով, նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։

Աղբյուրի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։ Կասկածյալ Ա. Կիրակոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Դիտվել է 5294անգամ
Վերջին լուրեր