Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին։
«Բաքուն Երեւանին է հանձնել անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին»: Այս հայտարարությունն արվել է այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ նշելով, որ այս պահին պահվում են միայն «ահաբեկիչներ և դիվերսանտներ», փոխանցում է Комсомольская правда-ն։
«Ռազմագերիները, որոնք մենք ունեինք, մենք բոլորին վերադարձրել ենք: Ավելին, մենք նրանց ավելի շուտ ենք վերադարձրել, քան նրանք մեր ռազմագերիներին», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Երևանը Բաքվին ականապատ դաշտերի քարտեզներ չի ներկայացրել, ինչը, ըստ Ալիևի, կարող է հանցագործություն համարվել: