Ալիևը՝ Արցախի կարգավիճակի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգից դուրս լինի», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես բազմիցս խոսել եմ այս խնդրի մասին: Չեմ ուզում նորից կրկնել:
Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին և հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, չկառուցել դատարկ հույսեր:
Այս հարցը պետք է լինի օրակարգից դուրս: Այս հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատում հրահրել», – ասել է Ալիևը: