26 / Փետրվար / 2021 : 14-14

Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Այս մասին նա ասել է փետրվարի 26-ին ՝ արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում:

«Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի նախորդ և ներկա ղեկավարությունն է», – ավելացրել է Ալիևը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման վրա, որը նա ստորագրել է նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

«Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,-նշել է Ալիևը։

Դիտվել է 17783անգամ
Վերջին լուրեր